ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ  միջազգային ճանաչում ունեցող օրգանական գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության սերտիֆիկացման մարմին է: Այն հիմնվել է 2002 թվականին:

 

ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ  ոլորտի առաջատարն է Հայաստանում, ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Միջին Ասիայի, ինչպես նաև այլ զարգացող շուկաների տարածաշրջանում: Կազմակերպությունը աջակցում է տեղական օրգանական շուկաների զարգացմանը և բացում է դռները դեպի միջազգային օրգանական սննդամթերքի շուկաներ:

 
ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ տեսլականը հիմված է կայուն զարգացման նպատակների վրա: Կազմակերպությունը ձեռնարկում է գործնական քայլեր` շրջակա միջավայրը պահպանելու, մարդկանց առողջությունը խրախուսելու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

 
ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ
  նախաձեռնում է հասարակական և մասնավոր ստանդարտների մշակումը ու նպաստում դրանց կատարման ապահովմանը: Ընկերությունը շարունակաբար ստեղծում է մասնագիտական կարողություններ համապատասխանության գնահատման ոլորտում, ապահովում է  միջազգայնորեն ճանաչված իրավասու սերտիֆիկացման ծառայություններ:

 

 


  Մանրամասն...



ECOGLOBE LLC logo