Հավաստագրում / Սերտիֆիկացում
ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ սերտիֆիկացման համակարգը թափանցիկ, հետագծելի և օբյեկտիվ գործընթաց է, որը իր մեջ է ներառում է մի շարք գործողություններ.
• Սերտիֆիկացման համար հայտի ներկայացում (լրացված հայտի ձևաթուղթ): ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ կպահանջի անհրաժեշտ հավելյալ փաստաթղթեր ըստ գործունեության ոլորտի, նեռարյալ կառավարման պլան և իրավաբանական փաստաթղթեր.
• Հայտի դրական գնահատման դեպքում ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ և մատակարարողի միջև համաձայնագրի ստորագրում.
• Առաջին ստուգայցի պլանավորում և ժամկետների որոշում, տեսուչ-փորձագետի նշանակում.
• Ստուգայցի իրականացում, որպես արդյունք ստուգայցի հաշվետվության պատրաստում և տրամադրում: Սոտուգայցը հիմնված է օրգանական արտադրության ստանդարտի պահանջերի համապատասխանության գնահատման վրա և նպատակ ունի նաև բացահայտել անհամապատասխանությունները.
• Սերտիֆիկացման որոշման կայացում կամ սերտիֆիկատի տրամադրում (անցումային դեպի օրգանական, օրգանական).
• Օրգանական արտադրության ստուգայցերի տեսակները հետևյալն են` առաջին ստուգայց, տարեկան, ոչ պլանային, ընթացիկ հսկում, շտկման գործողությունների: Առնվազն մեկ լիարժեք ստուգայց պետք է իրականացվի յուրաքանչյուր տարի.
• Սերտիֆիկատի և համապատասխանության նշանների օգտագործման հանդեպ ընթացիկ հսկում.
• Օրգանական ստանդարտի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում, ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ կիրառում է համապատասխան սանկցիաներ:
Օրգանական սերտիֆիկատի ժամանակավոր դադարեցմանը և մերժմանը զուգահեռ մատակարարողը պարտավոր է հեռացնել ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ պահանջներին բավարարելու վերաբերյալ և սերտիֆիկատի առկայության մասին վկայակոչող բոլոր նյութերը, գովազդը, նշումներն ու նշանները:
Օրգանական սերտիֆիկատի ժամանակավոր դադարեցմանը և մերժմանը զուգահեռ մատակարարողը պարտավոր է հեռացնել ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ պահանջներին բավարարելու վերաբերյալ և սերտիֆիկատի առկայության մասին վկայակոչող բոլոր նյութերը, գովազդը, նշումներն ու նշանները:

