Նպատակները և քաղաքականությունը 



          Երաշխավորել օրգանական ճանապարհով աճեցված արտադրանքի օրինականությունը:

        Առաջարկել սպառողին վստահելիություն և պաշտպանվածություն:

        Ապահովել անկախ, որակյալ, արդյունավետ և տնտեսապես մատչելի սերտիֆիկացման և տեսչական ծառայություններ:

        Ապահովել օրգանական շուկայի ամբողջականությունը:

        Լինել առաջատար օրգանական սերտիֆիկացնող կազմակերպություն:

        Ունենալ միջազգայնորեն ճանաչված որակի համակարգ:

 

 

Սույն նպատակները իրականացնելու համար մշակվել է հետևյալ որակի կառավարման քաղաքականությունը. 

 

        ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ որակի համակարգը համապատասխանում է ISO / IEC 65 “General Requirements for Agencies Applying Production Certification Systems” and DIN EN 45011:1998

 

       ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ  ապահովում է հավասար, անաչառ և թափանցիկ ծառայություններ բոլոր ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ սերտիֆիկացման ծրագրով հետաքրքրվող մասնակիցների համար:

 

       ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ ունի որակավորված անձնակազմ, ովքեր մշտապես ներգրավվում են մասնագիտական որակի կատարելագործման ծրագրերի մեջ: Գործողությունների բաշխումը ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ անձնակազմի միջև խստորեն սահմանվում է ընթացակարգերով և հսկվում կառավարման համակարգով:

 

       ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ ամբողջ համակարգը ներքին հսկման մշտական առարկա է:

 

       ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ թափանցիկ է իր գործունեության մեջ , իսկ գործունեությունն էլ մշտական հրապարակումների առարկա է:

 

       ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ գործունեությունը, ինչպես նաև ֆինանսական և նյութական ռեսուրսները կայուն են. ծառայությունները տրամադրվում, շարունակաբար վերլուծվում և կատարելագործվում են:

 

       ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ ունի ազգային և տարածաշրջանային ամուր ցանց:

 

ԷԿՈԳԼՈԲ ՍՊԸ ակտիվ է ազգային և միջազգային էկոլոգիական / գյուղատնտեսական շարժումներ ստեղծելու մեջ: